Социальные пакеты

«Լ. Ս. Ֆանտուր» ՍՊԸ (FUNTOUR Armenia Travel & DMC) պաշտոնապես հաշվառված է ՀՀ Էկոնոմիկայի Նախարարությունում որպես ՀՀ Կառավարության սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություններ մատուցող զբոսաշրջային օպերատոր:

Սոցփաթեթի շրջանակներում զբոսաշրջային և հյուրանոցային ծառայությունների մատուցում

Հաստատված է
«Ֆանտուր» ՍՊԸ հրամանով
Nº 02 առ 24 սեպտեմբեր 2014
Գլխավոր տնօրեն՝
Սողոմոն Գրիգորյանց


ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Nº

Ք. Երևան /                                                                                                                             /2015


………………………………, այսուհետ` «Պատվիրատու» մի կողմից, և «Լ. Ս.
Ֆանտուր» ՍՊԸ (FUNTOUR Armenia Travel & DMC), այսուհետ` «Կատարող», ի
դեմս գլխավոր տնօրեն Ս. Գրիգորյանցի, որը գործում է կազմակերպության
կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի
մասին.


1. Պայմանագրի առարկան
1.1 Սույն պայմանագրով` Կատարողը պարտավորվում էՊատվիրատուի
հանձնարարությամբ մատուցել սույն պայմանագրի 1.2 կետում նշված
ծառայությունները, այսուհետ` Ծառայություններ, իսկ Պատվիրատուն
պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար:
1.2 Մատուցող ծառայությունները ներառում են`


1. ……………………………………………
(զբոսաշրջիկի տեղաբաշխման վայրը և/կամ շրջագայության երթուղին)
2. …………………………………………….
(զբոսաշրջային երթուղու տևողությունը կամ զբոսաշրջային փաթեթում ընդգրկված
ժամկետները)
3. …………………………………………………………………………………………………..
(տրանսպորտային միջոցների տեսակը, դասակարգումը, ժամանման և մեկնման նախնական
ժամկետները, ժամերն ու վայրը)
4. ……………………………………………………………………………..
(հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումը, գտնվելու վայրը)
5. ……………………………………………………………………………..
(սննդի կազմակերպման և մատուցման ծառայության հաճախականությունը, պայմանները)
6. ………………………………………………………………………………
(տեսարժան վայրերի այցելության ծրագրերը, երթուղիները և փաթեթի գնի մեջ ներառված այլ
ծառայություններ)
7. ……………………………………………………………………………….
(այլ ծառայություններ)

2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները

2.1 Կատարողը պարտավոր է՝
2.1.1 Ծառայությունները մատուցել պատշաճ որակով, ամբողջ ծավալով, պայմանավորված ժամկետներում՝ համաձայն Կատարողի կողմից սահմանված ընթացակարգի:
2.1.2 Զբոսաշրջային փաթեթում ընդգրկված ժամանման կամ տարանցիկ երկրների վերաբերյալ տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.
• Անձնագրային, մուտքի և ելքի պահանջների
• Ժամանման և պահանջների (անհրաժեշտ ներարկումներ և այլն),
• Տրանսպորտային տուրքերի և հատուկ գանձումների,
• Ուղևորային փոխադրումների ընթացքում պահանջվող սահմանափակումների,
• Դրամային փոխարժեքի,
• Դժբախտ պատահարների դեպքում, ինչպես նաև առողջության ու կյանքի ապահովագրության հետ կապված պահանջների կամ երաշխավորությունների մասին,
• Տեղեկացնել իր այն գործընկերների գտնվելու վայրը (հասցեները) և հեռախոսահամարները, որոնց զբոսաշրջիկները կարող են դիմել խնդիրներ ծագելու դեպքում:
2.2 Կատարողն իրավունք ունի Պատվիրատուի պատվերը չեղյալ համարել առանց վերջինիս տեղեկացնելու, եթե Պատվիրատուի կողմից խախտվել է սույն պայմանագրի 3.2 կետը:
2.3 Պատվիրատուն պարտավոր է ժամանակավոր կացության և տարանցիկ վայրերում.
2.3.1 պահպանել սույն պայմանագրով նախատեսված պայմաններն ու կանոները,
2.3.2 հարգել ժամանման երկրի (տեղանքի) ավանդույթները, սովորույթները, կրոնական հավատալիքները,
2.3.3 չխախտել հասարակական կարգը, պահպանել հրդեհային անվտանգության կանոնները և կատարել ժամանման երկրի տարածքում գործող օրենքների պահանջները:
2.4 Պատվիրատուն իրավունք ունի ժամանակավոր և տարանցիկ վայրերում.
2.4.1 ստանալ սույն պայմանագրով և շրջագայության ծրագրով նախատեսված զբոսաշրջային համալիր ծառայությունները,
2.4.2 անձնական անվտանգության, կյանքի, առողջության, սպառողի իրավունքների և գույքի պաշտպանություն
2.4.3 ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել դատարան սույն պայմանագրի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում,
2.4.4 Իր համար հասկանալի լեզվով Կատարողից ստանալ լրիվ և օբյեկտիվ տեղեկատվություն ժամանման երկրի մասին (վայրի)՝ զբոսաշրջության հետ առնչվող օրենքների և բնակվելու կանոնների, տեղաբնակների սովորույթների, հասարակական ու կրոնական ծիսակատարությունների, վարքագծի կանոնների, մշակութային, հնագիտական, ճարտարապետական, պատմական և բնական արժեքների, ապահովագրության կանոնների մասին:
2.5 Պատվիրատուն իրավունունք ունի մեկնումից 7 (յոթ) օր առաջ հրաժարվել պատվերից առանց տուգանքների:
2.5.1 Նշված ժամկետից ուշ պատվերը չեղյալ համարելու կամ պատվիրված ժամկետներում Հյուրանոց չներկայանալու դեպքում գանձվում է տուգանք պատվիրված սենյակի 1 (մեկ) գիշերվա արժեքի չափով:
2.6 Պայմանագրի ստորագրումից հետո պատվերից հրաժարվելը կամ փոփոխություններ կատարելը իրականացվում է միմիայն գրասենյակում:

3. Պայմանագրի գինը և հաշվարկների կարգը

3.1 Սույն պայմանագրով մատուցվող Ծառայությունների պայմանագրային գինը կազմում է …………….. (………………………………….) ՀՀ դրամ, ներառյալ՝ հարկերը: Փաթեթում ներառված հյուրանոցային արժեքի գինը կազմում է …………………. (……………………………………..) ՀՀ դրամ, ներառյալ 20%ԱԱՀ:
3.2 Պատվիրատուի պատվերը Կատարողի կողմից հաստատելուց հետո Պատվիրատուն պարտավոր է մեկնումից առնվազն 7 (յոթ) օր առաջ Կատարողին ներկայացնել պատվերի ամբողջական գումար փոխանցումը հաստատող, բանկի կողմից վավերացված վճարման հանձնարարագիր (կամ ուղարկել tourism@funtour.am էլեկտրոնային հասցեին):
3.3 Պատվիրատուի կողմից վճարված գումարը ենթակա չէ վերադարձի, եթե Պատվիրատուն մասնակի է օգտվել պատվիրված ծառայություններից:

4. Կողմերի պատասխանատվությունը

4.1 Կատարողի՝ օրենքին հակասող գործողություններով Պատվիրատուին հասցված վնասը ենթակա է հատուցման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4.2 Ժամանակավոր կացության, այցելության և տարանցիկ վայրերում Պատվիրատուն պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով, այդ թվում՝ իր ապօրինի գործողությունների հետևանքով առաջացած նյութական վնասի փոխհատուցմամբ:

5. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ֆորս-մաժոր)

Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավել, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

6. Վեճերի կարգը


Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Եզրափակիչ դրույթներ

7.1 Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի պարտավորությունների լրիվ կատարումը:
7.2 Հյուրանոցային , տրանսպորտային և այլ ծառայություններ կարող են մատուցվել այլ կազմակերպությունների և/կամ անձանց կողմից (ծառայությունների մատակարարներ), որոնց հետ Կատարողն ունի համագործակցության պայմանագրեր: Համագործակցության պայմանագրով մատուցվող ծառայություններ անպատշաճ կամ ոչ լրիվ կատարման համար պատասխանատվություն է կրում համագործակցության պայմանագրով ծառայություն մատուցող կողմը:
7.3 Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող 2 (երկու) օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ:

8. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները


Կատարող                                                                                        Պատվիրատու

« Լ. Ս. Ֆանտուր ՍՊԸ___»                                                             ————————————
(կազմակերպության անվանումը)
___ __________
ՀՎՀՀ 00074749
Իրավաբանական հասցե՝ ք.Երևան,Կիևյան2/58
Գործունեության հասցե' ք.Երևան, Փարպեցի 24/10
Բանկ՝ "Կոնվերս բանկ" ՓԲԸ
Հ/Հ 1930000621930100
Տնօրեն՝ Ս. Գրիգորյանց
_______________________________                                             ————————————————
Կ.Տ.

  • IATA
  • Amadeus