
Տևողությունը
(7 օր / 6 գիշեր)
Տուրի տեսակը (էքսկուրսիա)
Տուր փաթեթներ
Ուղղություն
Հետաքրքիրէքսկուրսիաներ. Տոկիո - Ֆուձի - Հակոնե- Կամակուրա
Մասնակիցների քանակ
Առնվազն 1 մարդ
Օր 1 02/01/2015
Ժամանում Նարիտա կամ Հանեդա օդանավակայան: Ինքնուրույն մեկնում լիմուզին ավտոբուսով Villa Fontaine Kayabacho (կամ Hakozaki) 3*հյուրանոց, տեղավորվել հյուրանոցում և հանգիստ:
Օր 2 03/01/2015
Նախաճաշ հյուրանոցում: Ձեր հյուրանոցի նախասրահում հանդիպում զբոսավարի հետ և մեկնում «Տոկիոն ափիդ մեջ» ծրագով շրջագայությանը:
Տոկյոն զարմանալի վայր է, որտեղ անցյալի հերոսական պատմությունը դեռևս անտեսանելիորեն ներկա է, միահյուսվելով ապագայի տեխնոլոգիաների հետ: Տոկիո մարաքաղաքը աշխարհի խոշոր ագույնմեգապոլիս է:
Ճապոներենից Տոկիոն թարգմանվում է «արևելյան մայրաքաղաք»: Մեծ Տոկիոյի ագլոմերացիայում ապրում է 35 մլն մարդ, որը կազմում է Ճապոնիայի ողջ բնակչության մոտ մեկ քառորդը! Քաղաքը ինքնին այնքան մեծ և բազմազան է, որ որոշել նրա կենտրոնը շատ դժվար կլինի: Պատմականորեն, այդ թագավորական պալատը, գտնվում է Մուրոմածի շրջանում:Առևտրային ավանդույթների տեսանկյունից-դա Գինձան է իր ճոխ առևտրային թաղամասերով: Գործարար կյանքի կենտրոն է հանդիսանում Սինձյուկուն - երկնաքերերով կառուցված քաղաքի կենտրոնը: Իսկ աշխարհի նորաձևության էպիկենտրոնը, դրանք հարակից թաղամասեր Աոյամա, Հարաձյուկու և Սիբույան են: Եվ դրանք միայն Տոկիոյի առավել հայտնի վայրերն են, իսկ կան նաև հիասքանչ թանգարաններ և գեղեցիկ ՈՒենո այգին և Ասակուսա վանական համալիրը, որը գտնվում է քաղաքի սրտում, և էլեկտրոնային քաղաք Այկիհաբարան, հոյակապ «Տակաո-սան» ազգային պարկը, որը գտնվում է Հածիոձի ագլոմերացիայի ծայրամասում: Այցելելով Տոկիո, դուք կարող եք տեսնել առավելագույն ժամանակակիցը ինչ կա տեխնիկայում, ճարտարապետությունում և նորաձևության մեջ, և միաժամանակ ներշնչել հին Էդոի բուրմունքը, իր նեղ փողոցներով, բուդդայական և սինտոական տաճարներով:
Թագավորական պալատը, որը գտնվում է Մուրոմածի շրջանի կենտրոնական մասում, Տոկիոյի սիրտն է: Հենց այնտեղ է գտնվում Ակիհիտո Ճապոնիայի կայսրի նստավայրը: Պալատը շրջապատված է ջրուղիով, որով անցնում է կամարաձև Նյուձյուբասի կամուրջը, Տոկիայի խորհրդանիշներից մեկն է: Պալատական այգում աճում է ավելի քան երկու հազար սոճու ծառ՝ «մացու», Ճապոնիայում նրանք համարվում են երկարակեցության խորհրդանիշ:
Այստեղ Ձեզ նաև սպասվում է Կայսերական պալատի արևելյան այգու այցելելություն, որը այգիների լանդշաֆտների հռչակավոր վարպետ Կոբորի Էնսյուի կողմից դեռևս 1603-թվականին է ստեղծվել: Գինձան կայսերական պալատին կից առևտրային թաղամաս է,որը հանդիսանում է քաղաքի պատմական կենտրոն, այն հնագույն ժամանակներից, երբ Ճապոնիան արտաքին աշխարհին ներկայացավ: Գինձայի խորհրդանիշը 1894 թվականին կառուցված «Վակո»՝ բացառիկ ապրանքների, հանրախանութի, Արտ Նովո-ի գլուխգործոց շինություն է: Հանրախանութը հանրահայտ Յոոն-Չոմ-ում՝ Գինձայի չորրորդ խաչմերուկում է գտնվում: Մի վայրում, որը այնքան խորհրդանշական է ցանկացած Ճապոնացու համար, որքան Նյու-Յուրքի Թայմսքվերը յուրաքանչյուր ամերիկացու համար: «Գին-ձա» նշանակում է «արծաթի արտադրամաս»: Ժամանակին այդտեղ արծաթե մետաղադրամներ են ձուլել և այդտեղ արդեն ոչ մեկ հարյուրամյակ է շքեղության հոգին է տիրում: Գինձա փողոցում շարված են աշխարհի առաջատար նորաձևության տների բուտիկներ (բրենդային խանութներ): Նրանք շատ տարբեր են մեզ համար սովորական փոքր խանութներից: Օրինակ, այստեղ տեղակայվող «Chanel»-ի առաջնային շենքը իրենից ներկայացնում է 10 հարկի բարձրության շոկոլադի գույնի մի տուփ: Դրա խնամված ճակատային մասը միաժամանակ հանդիսանում է «фэшн-шоу Chanel»՝ նորաձևության ալիքի, ցուցադրման համար մեծ էկրան: Հակառակ կողմում կանգնած է «Christian Dior»-ի, նուրբ սառցաբեկոր հիշեցնող, փոքրիկ փայլատ երկնաքար: Իսկ շրջապատում գտնվում են ոչ պակաս ուշագրավ, աշխարհի առաջատար ճարտարապետների կողմից կառուցված «Louis Vuitton», «Hermes», «Yohji Yamamoto», «Cartier», «Mikimoto»-ի շենքեր: Գինձան դա նաև անկախ կոմերցիոն պատկերասրահների, ավանդական ճապոնական բուտիկների, ինչպես նաև շքեղ ռեստորանների և սրճարանների մի ողջ հավաքածու է: Ի վերջո, դա ոչ միայն գնումներ կատարելու վայր է, այլ Դուք կարող եք այցելել նաև «Nissan»-ի ցուցահանդեսային կենտրոն կամ «Sony»-ի շենքում ծանոթանալ էլեկտրոնային աշխարհի նորությունների հետ: Գինձաից կարելի է ոտքով հասնել մինչև Ցուկուձի՝ աշխարհի ամենամեծ մեծածախ ձկանշուկան: Այս հայտնի վայր է Ճապոնիայում: Շուկան արթնանում է գիշերը 3-ին! Հենց այստեղ մինչև լուսաբացը աշխարհի բոլոր օվկիանոսներից ու ծովերից բերվում է թարմ որսած ձուկ. երկնագույն տունեց ձկան վսեմ միս, շքեղ վարդագույն սաղմոն, ծովային բազմատեսակ ծովախեցգետիններ, հսկա ծովախեցգետիններ և հազարավոր տարբեր ծովային սողուններ: Ցուկուձիում շրջագայության ընթացքում անպայման այցելեք անմիջապես շուկայում գտնվող սուշի-բարերից մեկը: Այստեղ Դուք կարող եք վայելել քիչ առաջ Ձեր աչքի առաջ խոհարարի կողմից կտրատված ձկան ամենաթարմ սուշի և սասիմի: Այսպիսով գուրմանների համար սկսվում է ճանապարհը դեպի դրախտ!
Տոկիոն զարմացնում է հնի ու նորի զարմանահրաշ համադրությամբ: Այստեղ հին տաճարները կանգնած են ժամանակակից երկնաքերերի շողքի տակ: Այդ իսկ պատճառով մենք կմեկնենք Մեիձի Ձինգու վանական համալիր, ուռիների մեջ սուզված բուլվար Օմոտեսանդո, որով հետո կանցնի շրջագայությունը, բաժանում է փողոցային նորաձևության թագավորությունը՝ Գվեն Ստեֆանիի Հարաձյուկու թաղամասը և բարձր նորաձևության թագավորությունը՝ Աոյամա թաղամասից:Այս թաղամասը իր եվրոպական, ճապոնական և ամերիկյան բուտիկներով (բռենդային խանութ) մարտահրավեր է նետում նույն ինքը Գինձա-ին: Իսկ մոտակա Սիբույա թաղամասը իրենից ներկայացնում է «բարձր փողոցային նորաձևության» իսկական ամբիոն, ճապոնացի դեռահասների հավաքատեղ իսկական Catwalk, տեղ ճապոնական դեռահասների՝ մշտապես հայտնվող և անհայտացող կերպարների, որոնք ուշադիր հետևում են աշխարհի նորաձևության նորություններին հուսալով որսալ վերջին միտումները: Ձեզ անտարբեր չի թողնի նաև Տոկիոյի բուտիկ հուշանվերի և անտիկ ապրանքների ամենամեծ Oriental Bazaar-ի այցը:Մատչելի գներ, գործնական և գրավիչ ապրանքների մեծ ընտրություն և իհարկե անսովոր ճարտարապետական որոշումները Oriental Bazaar շուկան իդեալական վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են տուն տանել իր սեփական դարավոր Ճապոնիաի մասնիկը: Եվ դա դեռ ամենը չէ! Արևելյան մայրաքաղաքի շրջագայության ընթացքում Դուք կարող եք նաև այցել գերժամանակակից Օդաիբա թաղամասը, կառուցված Տոկիոյի ծոցի արհեստական կղզու վրա: Կարելի է հենց այստեղ՝Օդաիբայում, վերջացնել Ձեր օրը բաց պատշգամբով ռեստորաններից մեկում ճաշելով վայելելով Տոկիոյի ծոցին փռված «Ռեյնբոուբրիջ» կամուրջի տեսքը վայելելով…Շրջագայությունից հետո վերադարձ հյուրանոց:
Օր 3 04/01/2015
Նախաճաշ հյուրանոցում: Հյուրանոցի նախասրահում հանդիպում զբոսավարի հետ և մեկնում շրջագայության «զինվորների քաղաք» Կամակուրա : Այն Ճապոնիայի միջնադարյան ռազմական մայրաքաղաք է, որը տվել է նրան երկրի համանուն դարաշրջանի անունը: Կամակուրան մի փոքր առողջարանային քաղաք է, որտեղ կան բազմաթիվ ծովային ռեստորաններ, որոնց սեփականատերերը հաճախ տեղական սերֆինգիստներ են: Բայց հենց Կամակուրա դարաշրջանում երկիրը երկու անգամ հակահարված է հասցրել մայրցամաքից մոնղոլների ներխուժմանը, որը նպաստել է, ազգային ոգու աճին: Այս փոքրիկ քաղաքը շնչում է սամուրայական Ճապոնիայի վեհությամբ: Մեկնում Տոկիայի հյուրանոց:
Օր 4 01/05/2015
Հյուրանոցի նախասրահում հանդիպում զբոսավարի հետ և մեկնում շրջագայության «Օվկիանոսների և ջիվեժների երկիր» ազգային արգելոց «Fuji-Hakone-Izu»:
Հակոնեի անտառների գեղատեսիլ սարալանջի երկայնքով Դուք կբարձրանաք Ovakudani-ի հովիտ: Դրանից հետո, Դուք կարող եք իջնել լեռնաալանջով և զբոսնել Ճապոնիայի ծովահենների նավով՝ հայտնի Ասի լճի ջրերով, թերևս ամենահայտնի և գեղեցիկ լճով: Հետաքրքրական է, որ մեր ժամանակ Ասի լճի ջրերից բացի տարածքի՝ Սինձուոկա նահանգի բնակիչներից բացի չի կարող օգտագործել որևէ այլ մարդ: Տոկիոյից Հակոնե կարելի է գնալ ընդամենը մեկ օրում, բայց դա ավելի լավ է րյուկանում /Ճապոնական ոճի հյուրանոց/ գիշերակացով լինի: Այստեղ Դուք կարող եք ընկղմվել rotemburo-ի ՝ կնճռոտ մամռոտ քարերի բացօթյա բաղնիքի լցված տեղական օնսենի վառող ջերմային ջրով, հենց այնտեղ սակե խմել և վայելել ծառերի վերևում վառվռացող աստղերով… Մեկնում Տոկիոի հյուրանոց:
Օր 5 06/01/2015
Ազատ օր:
Օր 6 07/01/2015
Ազատ օր:
7 օր 08/01/2015
Հյուրանոցից դուր գրում: Ինքնուրույն մեկնում լիմուզին ավտոբուսով օդանավակայան:
Մեկ անձի գինը նշված 3 *-ի հյուրանոցում երկտեղանոց սենյակի դեպքում
Երկտեղանոց սենյակ 1/2 Մեկտեղանոց սենյակի հավելավճար
Երկտեղանոց սենյակ 1/2
Մեկտեղանոց սենյակի հավելավճար
1590 ԱՄՆդոլար
110 ԱՄՆդոլար
Գինը ներառումէ :
- Գիշերակաց նշված 3* հյուրանոցում նախաճաշով
-Ռուսալեզու զբոսավարի ծառայություն
- Վիզա
- Բոլոր տրանսպորտային ծառայությունները որոնք նշված են փաթեթում
- Թնագարանների մուտքի տոմսերը
Գինը չի ներառում:
- Ավիատոմսերը
-Անձնական ծախսերը
- Սնունդ, որը չի նշված փաթեթի մեջ
- Լրացուցիչ էքրսկուրսիանները
- Վիզայի ուղարկման ծախսերը DHL-ով






