«Մեծ քաղաքի լույսերը»

Տևողությունը (7օր/6 գիշեր)
Տուրի տեսակը (էքսկուրսիա) Անհատական տուր
Ուղղություն Սա ամենաէժան անհատական տուրն է դեպի ճապոնիա 2 շրջագայությամբ
Մասնակիցների քանակ Առնվազն 2 մարդ:

Օր 1

Ժամանում Տոկիո և ինքնուրուն տեղափոխություն հյուրանոց

Օր 2

Հանդիպում զբոսավարի հետ հյուրանոցում և 3 ժամյա շրջագայություն Տոկիոյով: Մեիձի Ձինգու տաճարը՝ թաքնված Յուոգի այգու խիտ բուսականության մեջ և գտնվում է Սինձյուկու շրջանից մեկ կանգառ հեռավորության վրա: Իսկ կողքին գտնվող Օմոտենսանդո բուլվարը, որով հետագայում կանցնի շրջագայության երթուղին, իրենից ներկայացնում է Տոկիոյի իսկական նորաձևության բեմ: Նա կիսում է փողոցային նորաձևության արքայությունը՝ Հարաձյուկու թաղամասը և բարձր նորաձևության արքայությունը՝ Աոյաման: Այս թաղամասը, իր միջազգային նորաձևության ներկայացուչթյուններով չի զիջում նույնիսկ Գինձային: Իսկ մոտակա Սիբույա թաղամասը իրենից ներկայացնում է «բարձր փողոցային նորաձևության» իսկական ամբիոն, ճապոնացի դեռահասների իսկական հավաքատեղ: Հենց այստեղ են գալիս աշխարհի առաջատար մոդելավորողները, հուսալով որսալ նորագույն միտումները: Արժե այցելել նաև Տոկիոյի ամենամեծ հուշանվերների և հնաոճ իրերի Oriental Bazaar բուտիկ: Մատչելի գներ, գործնական և գրավիչ ապրանքների մեծ ընտրություն և իհարկե անսովոր ճարտարապետական որոշումները Oriental Bazaar շուկան իդեալական վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են տուն տանել դարավոր Ճապոնիայի մասնիկը: Շրջագայություն ավարտ, ինքնուրույն տեխափոխություն հյուրանոց:

Օր 3

Հանդիպում զբոսավարի հետ հյուրանոցում, 4 ժամյա շրջագայություն Յոկոհամա:
Յոկոհաման – դա քաղաք խորհրդանիշ է, որտեղ համատեղում են իր մեջ ավանդույթները և արդիականությունը, հին ու նորը, Արևելքը և Արևմուտքը: Թերևս Յոկոհաման առավել ուշագրավ տեսարժան վայրն է, որը կառուցվել է օվկիանոսից գրավված հողի վրա: Երկնաքերերի տարածաշրջան է «Մինատո Միրայի 21», որը թարգմանվում է, որպես «Ապագայի նավահանգիստ 21»: Մինատո Միրայի կենտրոնական տարրը 300 մետր բարձրությամբ «Landmark Tower» -ն է, որը Ճապոնիայում ամենաբարձր շենքն է և քաղաքի խորհրդանիշը: Նրա վերելակների համակարգը հանդիսանում է ամենաարագը Ճապոնիայում և երկրորդը աշխարհում: Հենց այստեղ էլ՝ Մինատո Միրայում, գտնվում է Cosmo Clock-ը՝ աշխարհում ամենամեծ անիվներից մեկը, որի բարձրությունը կազմում է 113 մետր: Ոչ հեռվում գտնվում է 106 մետր բարձրությամբ Marine Tower աշտարակը, որը այս տեղանքի համար ոչ զարմանալիորեն հանդիսանում է ամենաբարձր փարոսը աշխարհում: Ուշագրավ է նաև Hikawa Maru օվկիանոսային նավը, որը 30 տարի շրջագայել է օվկիանոսով, ժամանակին նրանում շրջագայել է նույն ինքը Չարլի Չապլինը: Այժմ նավը ընդմիշտ հանգրվանել է «Մինատո Միրայի 21»-ի ճանապարհին և հանդիսանում է թանգարան: Հենց այստեղ ծովայն թանգարանի տարածքում կա ևս մեկ նավ – դա լեգենդար Nippon Maru առագաստանավն է, որը ջրի վրա է 1930 թվականից: Շրջագայության ավարտ, ինքնուրույն տեխափոխություն հյուրանոց:

Օր 4

Ազատ օր Տոկիոյում:

Օր 5

Ազատ օր Տոկիոյում:

Օր 6

Ազատ օր Տոկիոյում:

Օր 7

Հյուրանոցից դուրս գրում և ինքնուրույն մեկնում օդանավակայան:



  • IATA
  • Amadeus